«ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում…Ժողովուրդը 10 000 դրամ կաշառք վերցնո՞ւմ է…ինչո՞ւ են գտնում, որ մեր ժողովուրդը կոռուպցիոներ է»,-Հաղթանակի զբոսայգում այսօր անդրադառնալով «ԵԼՔ» դաշինքի՝ ընտրակաշառքից հրաժարվածներին սոցիալական աջակցություն տրամադրելու նախաձեռնությանը, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա համոզված է, որ ժողովուրդն ընտրակաշառք չի վերցնում, որովհետեւ տվող չկա:
Լրագրողը որպես օրինակ բերեց «ՍԱՍ» գրուպի աղմկահարույց ձայնագրությունը, բայց Շարմազանովն ասաց, որ այն չի լսել. «Պարտավո՞ր եմ 40 րոպե լսել…Եթե խնդիր կա, իրավապահ մարմինները կզբաղվեն»:
ՀՀԿ խոսնակի կարծիքով՝ տրամաբանական է, որ չնայած ձայնագրությանը, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանն ԱԺ-ում է որպես նորընտիր պատգամավոր, քանի որ քվեներ է ստացել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ