Հայ-ադրբեջանական եւ արցախաադրբեջանական սահմանին այս պահին իրադրությունը համեմատաբար հանգիստ է: Այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Սովորաբար, հայկական կողմի պատասխանից հետո հակառակորդը դադարեցնում է իր կրակոցները: Գուցե կարելի է իրավիճակը տոների հետ կապել, բայց կդժվարանամ հստակ պատճառ ասել»,-նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ երեկ Մատաղիսում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ զինվորական ավտոմեքենան ընկել էր ջրամբարը: «Հանգամանքները կպարզի նշանակված քննությունը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեք զինվոր է ջրահեղձ եղել:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ՊՆ աշխատակիցները ծեծել են ոստիկանների, Արծրուն Հովհաննիսյանը կրկին նշեց, որ հանգամանքները կպարզի քննությունը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ