ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հաղթանակի զբոսայգում անդրադարձավ նաեւ նոր կառավարությունում առաջիկայում սպասվելիք փոփոխություններին՝ վստահեցնելով, որ դրանք էական չեն լինի, քանի որ 2018թ-ին եւս նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտություն է լինելու:
«Հետաքրքիր ժամանակահատված է՝ 2016 թ.՝ կառավարություն-ծրագիր, 2017թ.՝ կառավարություն-ծրագիր, 2018թ.՝ կառավարություն-ծրագիր…: Սենց երեք տարի երևի չեք գտնի, որ իրար հետեւից անհրաժեշտ է կառավարության ծրագիր հաստատել»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Նա խոսեց նաեւ նախորդ ամիսներին իր ղեկավարած թիմի աշխատանքի արդյունքների մասին՝ ասելով. «Վստահ եմ, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք: Շատերը բողոքում են, որ ավելի շատ ենք բեռ դրել…Իսկ տեմպերից միշտ էլ դժգոհ ենք լինելու, երբևէ չենք ասելու, որ ամեն ինչից գոհ ենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ