Հաղթանակի զբոսայգում այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչու քաղաքացու համար ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները զգալի չեն: Կարեն Կարապետյանն ասաց, որ որակական փոփոխություն զգալու համար ժամանակ է հարկավոր, որպեսզի մինչ այդ հայտարարված ներդրումներն են իրենց արդարացնեն: «Նենց հարցեր եք տալիս…»,-դժգոհեց նա:
-«Եթե տնտեսական աճը չի զգացվում, ինչո՞ւ է «Հանրապետականն» անընդհատ հաղթում»,-հետաքրքրվեց լրագրողը:
-«Ընտրողներից հարցրեք»,-պատասխանեց վարչապետը:
-«Ընտրողը չի կեղծում»:
-«Իսկ ո՞վ է կեղծում»,-հարցրեց Կարեն Կարապետյանը:
-«Հանրապետականը»:
-«Ի՞նչ գիտեք…դու ինչո՞ւ ես այդպես վստահ»,-կրկին չհամաձայնեց վարչապետը:
Լրագրողներն ակնարկեցին՝ «ուսուցիչների հրապարակված աղմկահարույց ձայնագրությունները վերոնշյալի ապացույցը չե՞ն»: Ի պատասխան վարչապետը նշեց, որ այդ ձայնագրությունների գործը հետաքննվում է»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ