Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «ՍԱՍ» գրուպի աղմկահարույց ձայնագրությանը՝ ասելով, որ վերջինիս «վատ է վերաբերվում»: «Եթե դա ճիշտ է, վատ եմ վերաբերվում: Եթե ճիշտ չի, իրավապահ մարմինները կհայտարարեն»,-ասաց նա:
Վարչապետն այնուհետեւ նշեց, որ որեւէ նախարարի հետ այս պահին խնդիրներ չունի:
«Դուք եւ Սերժ Սարգսյանը նույն թիմի՞ց եք» հարցին նա դրական պատասխան տվեց:
Ինչ վերաբերում է ադրբեջանական խնձորներին, Կարեն Կարապետյանի խոսքով՝ հարցն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է, ինչն ինչպե՞ս կարող է մի քանի հարյուր կիլոգրամ խնձորով զբաղվել:
Նշենք, որ վարչապետի թիկնապահները շարունակ հրում էին լրագրողներին:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Եթե դա ճիշտ է, վատ եմ վերաբերվում:»
Իհարկե, ճիշտ է, պարոն վարչապետ, և դա դուք հիանալի գիտակցում եք. ուղղակի բնությունը դեռ չի գտել այնպիսի երևույթ, ինչպիսին կեղտոտ միջավայր մտնելն է ու այնտեղ մաքուր մնալը` որքան էլ դա ոմանց այնքան ցանկալի լինի: