Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոլորս պարտք ունենք մեր ԶՈՒ նկատմամբ, որը վերադարձնել անհնար է. Վարչապետ (ֆոտոշարք)

Մայիս 09,2017 13:17

Շուշիի ազատագրման 25-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնը նշվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վարչապետ Կարեն Կարապետյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:

Նրանք ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև կազմակերպվել է զինվորական շքերթ, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ վարչապետը մասնակցել են վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է բոլոր վետերաններին և ազատամարտիկներին տոնական օրվա առթիվ, նրանց մաղթել առողջություն: «Պետության կառուցման ընթացքում յուրաքանչյուր հաղթանակ շատ կարևոր է: Ես՝ որպես քաղաքացիական անձ, այս պահին որպես ՀՀ վարչապետ, ցանկանում եմ արձանագրել, որ բոլորս՝ քաղաքացիական կյանքով ապրող մարդիկ, պարտք ունենք մեր զինված ուժերի նկատմամբ, որը վերադարձնել անհնար է: Առավելագույնն ինչ կարող ենք անել, պետք է մաքսիմալ հաջողենք տնտեսական ոլորտներում, որպեսզի կերտված հաղթանակներն արժանապատիվ տանենք առաջ»,- ընդգծել է վարչապետ Կարապետյանը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031