Ձեզ եմ ներկայացնում մեր ծրագրի այն դրույթները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Երեւանի ավագանու աշխատանքում անհրաժեշտ եւ կարեւոր պայմաններից է քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական միությունների ներկայացուցիչների հետ` ըստ ոլորտների հանրային քննարկման եւ խորհրդակցության աշխատանքների իրականացումը:
Երեւանում առկա հանրային խնդիրների վերաբերյալ մոնիտորինգի իրականացման, հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, բնապահպանական, հանրային շահի եւ այլ հարցերի պաշտպանության իրականացման վերաբերյալ հանրային քննարկումների անցկացումը հանդիսանում է Երեւանի զարգացման քաղաքականություն իրականացնելու արդյունավետ միջոց:
Կարդացեք նաև
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ