Առաջիկայում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին լուրջ մրցակիցներ կարող են հայտնվել հայկական շուկայում: «Հայազն» կուսակցության ղեկավար Արմեն Մկրտչյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը որոշել են զբաղվել շաքարավազի, ալյուրի, ձեթի, հավի բդի եւ մի շարք այլ ապրանքատեսակների ներկրմամբ: Հայտնի է, որ այդ ապրանքատեսակները Հայաստան ներկրում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, եւ մինչ օրս ուրիշ տնտեսվարողի կողմից այդ ապրանքները ներկրելու փորձերը հիմնականում անհաջողության են մատնվել:
Դիտարկմանը, թե իրենք արդեն հաշվարկե՞լ են, թե ինչ կարժենա իրենց ներկրած շաքարավազը, Մկրտչյանը պատասխանեց. «Քանի որ մեր գերնպատակը շահույթ, գերշահույթ ստանալը չէ, բնականաբար մեր ապրանքի գինը կտարբերվի շուկայում առկա գնից: Բայց ասեմ նաեւ՝ քանի որ մենք չենք օգտվելու հարկային, մաքսային զանազան արտոնություններից, բնականաբար ինքնարժեքը մեզ վրա էժան չի նստելու: Մենք որեւէ կերպ չենք շրջանցելու օրենքը, հարկային պարտավորությունները: Բայց մի բան կարող եմ ասել՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր ներկրած շաքարավազն ավելի մատչելի կլինի շուկայում առկա գնից»,- նկատեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ շաքարավազի ոլորտում առկա մենաշնորհային միֆերը կոտրելուց հետո իրենք պատրաստվում են այլ ոլորտներում առկա միֆերը կոտրել, սկսել ներկրել այն ապրանքները, որոնց ներկրումն անհնար է թվում:
Ի տարբերություն Արմեն Մկրտչյանի՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի մտադրությունները զուտ բիզնես ծավալելու եւ շահույթ ստանալու նպատակ են հետապնդում: «Ես պարզապես ուզում եմ բիզնեսով զբաղվել: Հավի բդի իդեան եկավ Արթուր Ալեքսանյանից, բայց չի բացառվում, որ փորձեմ ներկրել նաեւ ալյուր, ձեթ, կարագ: Պարզապես ուզում եմ տեսնել՝ կհաջողե՞մ բիզնեսում, թե՞ ոչ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը:
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում