Լրահոս
Օրվա լրահոսը

Մանախը ցանկանում է, որ առերեսումը նկարահանվի, քննիչը մերժել է. «Հայկական ժամանակ»

Մայիս 09,2017 11:08

Ապրիլի 30-ին «Ելք» դաշինքի անդամներ, գործով տուժող Հայկ Սարգսյանին, վկա Գառնիկ Վարդանյանին իրավապահները հրավիրել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ առերեսման։ Երբ կողմերը պատրաստ են եղել առերեսման, Արթուր Այվազյանը՝ Մանախը, ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ներկայությամբ ասել է, թե ցանկանում է, որ առերեսումը նկարահանվի, հակառակ դեպքում կհրաժարվի մասնակցել քննչական այդ գործողությանը։

Այս տեղեկությունը հաստատեց Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

– Պարոն Ալումյան, նախաքննությունն ի՞նչ փուլում է, ի՞նչ քննչական գործողություն է Արթուր Այվազյանի մասնակցությամբ կատարվել։

– Դե երեւի ձեզ համար գաղտնիք չէ, որ փորձել են իրեն առերեսման ներկայացնել այն անձանց հետ, ովքեր իր դեմ ցուցմունքներ են տվել, բայց Արթուր Այվազյանը ի սկզբանե, երբ առաջին անգամ հարցաքննվել է, հատուկ ընդգծել է, որ ուզում է առերեսվել, բայց անպայման ուզում է, որպեսզի առերեսումը տեսաձայնագրվի։

Քննիչի համար դա նորություն չէր, միգուցե մյուս կողմի համար նորություն էր Արթուր Այվազյանի դիրքորոշումը, բայց քննիչը շատ լավ գիտեր, որ հենց փորձի այդ առերեսումը իրականացնել, Արթուր Այվազյանը ասելու է, որ այն տեսագրեք, ձայնագրեք։

Այնուամենայնիվ, քննիչը առանց համապատասխան սարքավորումների մյուս կողմի երկու անձանց ներկայացրել էր առերեսման. Արթուր Այվազյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում ասել է, հիմա էլ պահանջում է, որ առերեսումը տեսաձայնագրվի։ Ինչից հետո առերեսումը դադարեցվեց, եւ քննիչը ժամանակ վերցրեց, որպեսզի տեխնիկական տեսանկյունից ապահովի տեսաձայնագրությունը։

Հետագայում ես ստացա քննիչի կողմից մի նամակ, որ առերեսումը տեսաձայնագրելը մերժվել է։ Ես չհասկացա, թե ինչու։ Ինքը սկզբում հետաձգվեց, որպեսզի ապահովի այդ տեխնիկական պայմանները, եւ դրանից բավական ժամանակ հետո ես նման բովանդակությամբ նամակ ստացա։

– Ե՞րբ տեղի կունենա առերես հարցաքննությունը։

– Ես ենթադրում եմ, որ մայիսի 12-ին։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031