Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել ստատուս-քվոյի պահպանման դեպքում. «Ամերիկայի ձայն»

Մայիս 08,2017 23:54
karabax

Հայաստանում խորհրդարանի դերի մեծացումը որեւէ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, կարծում են ամերիկյան վերլուծաբանները:

«Կասկածում եմ, որ խորհրդարանականներն ավելի պատրաստ լինեն խաղաղության հաստատման համար քան նախագահ Սարգսյանը: Հնարավոր է նույնիսկ՝ ընդհակառակը», – Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկի խոսքով, խորհրդարաններն ավանդաբար ավելի շատ են առաջնորդվում հանրային կարծիքով, քան ներազդում դրա վրա: Սակայն, հակամարտությունը սառեցված վիճակում պահպանել այլեւս նույնպես հնարավոր չէ.

«Բանակցային գործընթացում առաջընթաց չգրանցելու դեպքում, կաճի բռնությունների կրկնության հավանականությունն, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ: Սակայն կողմերի ձեռքի զենքերն այսօր շատ ավելի բարձրակարգ են, սա կարող է հանգեցնել ավելի ծանր հետեւանքների»:

Բլանկի կարծիքով, այսօր միջնորդներից եւ ոչ մեկը, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգները, հանդես չի գալիս խաղաղության նոր նախագծով, անտեսելով խնդրի կարեւորությունն ու հնարավոր պատերազմի հետ կապված վտանգները.

«Իրավիճակը կարող էր փոխվել, եթե Միացյալ Նահանգները հանդես գար խաղաղության ծրագրով՝ կողմերին խրախուսելով քննարկել այն բանակցային սեղանի շուրջ, սակայն, դա նույնպես տեղի չի ունենում»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031