Հանրապետականը 2009-ի ավագանու քարոզարշավի այս օրն իրականացնում է անձրեւի տակ: Գագիկ Բեգլարյանը Աջափնյակի բնակիչներին խնդրում է՝ վստահեք, ինքը ամեն ինչ գիտի:
Նույն օրը Հայ Ազգային Կոնգրեսը Հարավ Արեւմտյան թաղամասում է՝ այս անգամ հանդիպումից առաջ արմատական ընդդիմադիրներին պատվում են համայնքի մանկական գեղարվեստական խմբի երեխաները: Հանդիպումը բազմամարդ է, ելույթ ունեցողներից մեկը մարտի 1-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրն է. «Սիրելի երեւանցիներ, այսօր ես եկել եմ այստեղ ձեզ բոլորիդ խնդրելով, որպեսզի դուք քվեարկեք 10 անմեղ զոհերի արյան համար»։
Լևոն Տեր-Պետրոսյանն ավելացնում է. «Այս իշխանությունները քցող իշխանություններ են: Այսինքն, Սահմանադրություն գոյություն չունի, ոչնչացրել են, նույնիսկ իրենց գողական օրենքը խախտում են: Սրանք գող էլ չեն, քցող են: Գոնե տղայական հարաբերություններում ձեր պատիվն ու թասիբը պահեք, էս անգամ մի խանգարեք, միեւնույն է, դուք պատժվելու եք»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: