Մայիսի 6-ին Իջեւանի քաղաքային մարզադպրոցում տեղի է ունեցել սամբո ըմբշամարտի 7-րդ միջազգային մրցաշարը՝ նվիրված կյանքից վաղաժամ հեռացած իջեւանցի սամբիստներ Արթուր Բայրամյանի, Արմեն Հարությունյանի, Մարտիրոս Պապյանի, Սաշա Օհանջանյանի, Արմեն Ներսիսյանի, Արսեն Մարտիրոսյանի հիշատակին: Հուշամրցաշարին մասնակցել են սամբիստներ Իջեւանից, Հայաստանի տարբեր մարզերից, Ուկրաինայից, Ռուսաստանի Ռոստով եւ Բլոգովեշչենսկ քաղաքներից:
Մրցաշարի հովանավորները Ռուսաստանից եւ Ուկրաինայից ժամանած վաղամեռիկ մարզիկների ընկերներն էին՝ Էդիկ Հարությունյանը, Արմեն Իսկանդարյանը, Մովսես Դովլաթբեկյանը: Նրանք եւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը դրամական պարգեւներ, հուշանվերներներ շնորհակալագրեր են հանձնել մրցաշարի մրցանակակիրներին, կազմակերպիչներին, վաղամեռիկ սամբիստների հարազատներին: Ուկրաինայից ժամանել են սամբոյի 2 մարզիչներ, ովքեր առաջին անգամ լինելով Հայաստանում՝ խորապես տպավորվել են Իջեւանից եւ հայկական հյուրընկալությունից:
Կարդացեք նաև
Մայիսի 8-ին Իջեւանի քաղաքային մարզադպրոցի հարակից տարածքում հանդիսավորությամբ բացվել է ֆուտբոլի փոքր խաղադաշտ, որը կառուցվել է Իջեւանի քաղաքապետարանի կողմից, Ուկրաինայում բնակվող իջեւանցի գործարար, բարեգործ եղբայրներ Անդրեյ եւ Ֆրունզե Ղազարյանների հովանավորությամբ: Կայացել է մինի ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցել են Իջեւանի քաղաքապետարանի, Տավուշի մարզպետարանի, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Ուկրաինայի հայ համայնքի թիմերը: Մրցաշարում հաղթել է Ուկրաինայի հայ համայնքի թիմը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ