Մեծահասակների ու երիտասարդների աշխարհի առաջնություններին նախապատրաստվող ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները այսօր լուսադեմին ուսումնամարզական հավաքի մեկնեցին Կիեւ:
Երկու հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանն ու Արտաշես Ներսիսյանը հավաքի հրավիրել են Սիմոն Մարտիրոսյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին, Ռուբեն Ալեքսանյանին, Սամվել Գասպարյանին, Արմեն Գրիգորյանին, Կարեն Մարգարյանին, Կարեն Ավագյանին, Հրայր Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Ժորժ Եղիկյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Սոնա Պողոսյանին, Արփինե Դալալյանին, Տաթեւ Հակոբյանին եւ Աննա Գովելյանին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ