Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց Շուշիի ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ավանդական մրցաշարը, որը կրում է մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը:
Մասնակցում է Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ հանրապետության բոլոր մարզերի ավելի քան 250 ըմբիշ: Այս մրցաշարի արդյունքներով կազմավորվելու է պատանեկան հավաքականը, որն սկսելու է նախապատրաստվել այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ