Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երկու հավաքարար այսօր քարոզարշավի ժամանակ «բռնացրին» «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանին ու դժգոհեցին, որ «Սանիտեկն» իրենց չարաշահում է:
Լիդա Նիկողոսյանի պատմելով, վերջին ամիսներին իրենց աշխատավարձը կրճատել են, իսկ աշխատանքը շատացրել, ասում են՝ չեք ուզում, դիմում գրեք, ազատվեք. «Մենք ուզում ենք մեր փողը վերականգնվի… մեզ ասում են՝ լավ չեք աշխատում, բայց մենք աշխատում ենք շատ լավ: Ես երեսուներկու շենք եմ մաքրում, ինձ հանել, ես իմ ուր են տարել, էհ, մինչեւ Շահումյան՝ մեռելների մոտ, տարածքը շատ է»:
Երեսունչորս շենքի բակ մաքրող Սիանա Բոլատաեւան նույնպես դժգոհ է. «Մեր փողերը վերականգնեն, ամեն մարդ իր առանձին շենքերը մաքրի, ոչ թե ընդհանուր խմբով»:
«Մեղկ ենք մենք, տանջվում ենք, ստրուկի պես ենք աշխատում… բայց որ աշխատանքից դուրս գանք, ի՞նչ ուտենք, մեր երկիրը, մեր Հայաստանը թողնենք, գաղթենք, ո՞ւր գնանք»,- շարունակեց Լիդա Նիկողոսյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ