«Ելք» դաշինքով ավագանու թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանից այսօր քաղաքացիները առանց փողի հրաժարվում էին քարոզչական բուկլետը վերցնել:
«Մեջը փո՞ղ կա»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հարցրին բնակիչները տիկին Բախշյանից, որը նրանց էր պարզել քարոզչական բուկլետը: Այս հարցը զայրացրեց տիկին Բախշյանին. «Լսե՛ք, ժողովուրդ, քանի դեռ դուք փող եք սպասելու, դուք ավելի վատ վիճակում եք ապրելու»:
Անահիտ Բախշյանի խոսքով, այս ընտրություններին էլ է նույն մեխանիզմը գործելու՝ ով փող տա, քաղաքացիները նրան էլ կընտրեն:
Կարդացեք նաև
Տիկին Բախշյանի տեղեկություններով, ՀՀԿ-ն ընտրակաշառքն արդեն սկսել է բաժանել՝ տասը հազար դրամ հօգուտ Տարոն Մարգարյանին ընտրողներին:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ