Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցանակները «լռում» են հնամյա կամրջի մասին

Մայիս 08,2017 20:15

Աշտարակի մասին հայկական աղբյուրներում առաջին հիշատակությունները վերաբերում են 9-րդ դարին: Այն հարուստ է պատմամշակութային կոթողներով, որոնց թվում են 5-րդ դարում կառուցված Ծիրանավոր եկեղեցին, 7-րդ դարում կառուցված սուրբ Աստվածածինը կամ Կարմրավորը, 13-րդ դարում կառուցված սուրբ Մարիանե եկեղեցին եւ այլն:

Ինքնատիպ շինություններից է նաեւ 17-րդ դարի եռակամար կամուրջը, որի հարեւանությամբ գտնվող ցուցանակները «լռում» են այդ մասին` փոխարենը զբոսաշրջիկներին «ավետելով» շրջակա տարածքների վճարովի հանգստի գոտի լինելու ու հարակից ռեստորանների մասին, որտեղից մշտապես հնչում են Սասուն, Վան, Մուշ ու Արդահան մտնելու վերաբերյալ հայրենասիրական երգեր:

Ցավոք, կենցաղային աղբով «զարդարված» կամրջի քարերը պոկված են ու տեղահան արված, եւ մեղավորը բնավ քոչվոր ցեղերը չեն: Ի դեպ, կամրջի տակ գտնվող Արագածոտնի ամենամեծ` Մուխսոնց ջրաղացը եւս գտնվում է սեփականաշնորհված վճարովի հանգստյան գոտու տարածքում:

 

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

06.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031