Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել է, թե որն են համարում Երեւանի կարեւորագույն խնդիրը:
Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 5 հնարավորություն՝ «աղբահանություն», «տրանսպորտ», «կանաչապատում», «ճանապարհներ» եւ «այլ»:
Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 10 տոկոսն է համարում, որ Երեւանում կարեւորագույնը ճանապարհների խնդիրն է, 11 տոկոսը՝ կանաչապատման խնդիրը, 12 տոկոսը՝ աղբահանության: Հարցվածների 24 տոկոսը համարում է, որ կան այլ կարեւորագույն խնդիրներ: Իսկ մեծամասնությունը՝ 43 տոկոսը, համարում է, որ կարեւորագույն խնդիրը տրանսպորտն է:
Ա. ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
06.05.2017