Երեւանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են տեղական 32 եւ երեք միջազգային լրատվամիջոց: Հիշեցնենք. Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին: Այդ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված միջազգային լրատվամիջոցներն են «Արեւելք»-ը, T24 օրաթերթը, «Կավկազսկիյ ուզել»-ը:
Երեւանի ավագանու ընտրությունների նկատմամբ տեղական լրատվամիջոցների հետաքրքրությունը բավականին մեծ է. ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են 436 ԶԼՄ ներկայացուցիչ: Ընտրությունները լուսաբանելու համար ամենաշատ ներկայացուցիչներ հավատարմագրել է «Ազատություն» ռադիոկայանը` 40 ներկայացուցիչ: Ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են դիտորդական առաքելություն իրականացնող տեղական 17 կազմակերպություն: Երեւանի ավագանու ընտրությունների նկատմամբ այնքան էլ մեծ չէ միջազգային դիտորդական կազմակերպությունների հետաքրքրությունը: Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է ընդամենը մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը:
Ընդհանուր առմամբ Երեւանի ավագանու ընտրությունները կդիտարկեն 5138 դիտորդ:
Կարդացեք նաև
Ն. Գ.
«Առավոտ»
06.05.2017