Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին՝ $40 հազար, Փոստանջյանին՝ $70 հազար. Իգիթյանը հաշվել է, թե «բեզդելնիկներին» ինչքան ենք տվել

Մայիս 08,2017 18:04

Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ ՀՀԿ ցուցակով ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը անդրադարձավ Տարոն Մարգարյանի մրցակիցներին՝ Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին:

Նա ասաց, որ իրենք մեծ-մեծ խոստումներ չեն տալիս. «Դա նրանից է, որ մենք գիտենք գործի դժվարությունը: Չաշխատող մարդն է մեծ կոչեր անում: Չի պատկերացնում էդ ինչ գործ է: Ես որ ավագանի չէի, ես էլ էի փնթփնթում, դժգոհում էի տանը, դուրսը, շփումների ընթացքում: Երբ ավագանի դարձա, ես հասկացա, թե էս ինչ մեծ բեռ է էս հրաշք քաղաքը՝ Երեւանը ղեկավարելը: Եվ ամենից շատ ինձ զարմացնում է մեր քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի աշխատունակությունը: Էն, որ կողքին ես, ուզում ես աշխատես, չես կարող անբան մնաս: Հիմա դրա համար վիրավորանք է, երբ որ մարդիկ կան, որոնք իրանց կյանքում ոչինչ չեն արել: Գիտեք, ես անցած օրը մի թեթեւ հաշվարկ արեցի:

Օրինակ, Զարուհի Փոստանջյանը երկու ժամկետ պառլամենտի անդամ է եղել, ես թեթեւ չոբան հաշիվ արեցի: Մենք ձեզ հետ միասին մեր փողը տվել ենք նրան, որ մեզ ծառայի, որ բարի գործ անի: Հիմա հարց եմ տալիս՝ երկու ժամկետի ընթացքում մոտ 70 հազար դոլար ենք մենք իրան տվել, ի՞նչ ենք ստացել դիմացը՝ ոչ մի բան՝ խոսակցություն: Աշխատող մարդը չի խոսի»:

Իգիթյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանին. «Անցնենք մյուսին. Նրա էլ մի ժամկետ է եղել՝ 36-40 հազար դոլար է ստացել՝ բալտավնյայի համար՝ խոսելու համար: Գործ, արտադրություն, մի հատ քար մի քարի վրա դնել չի՛ եղել: Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ կարո՞ղ ա մենք դուռակ ենք, ոնց որ մտնես խանութ, փողը տաս ու ոչինչ չվերցնես, կամ մտնես ինստիտուտ, փողը տաս ու չսովորես, դասի չգնաս, դու ի՞նչ մասնագետ ես դառնալու: Էս երկիրը ո՞վ պիտի պահի՝ աշխատողը»:

Նա ասաց, որ երբ այդ թվերը ի մի բերեց, հասկացավ մի բան. «Ես Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենն եմ, մի կենտրոն, որն աշխարհում մրցակից չունի: Մեր երեխաները բոլոր առաջադեմ, սուտ առաջադեմ երկրների հետ համեմատած ամենատաղանդավորն են: Ծանր ենք պահում այդ կենտրոնը, որովհետեւ երկիրը պատերազմական վիճակում է: Հիմա եթե էդ երկու բեզդելնիկին էդքան փող տված չլինեինք, գոնե էդ երկու խոսողների փողով ես էդ կենտրոնը հրաշք կդարձնեի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Варданян says:

    А Вы в курсе, сколько они получили денег от Запада, от западных посольств, от сороса????!!!!

  2. Margar Makhsudyan says:

    Այստեղ գործ ունենք շատ էժանագին բանսարկություն հետ.
    Տարոն ջանի միլիոնները թողած՝ հաշվում է Փոստանջյանի և Փաշինյանի ստացած աշխատավարձը, կշտամբելով, թե նրանք պառլամենտում խոսում են: Ըստ այս վայ քարոզչի՝ պառլամենտում պետք է բերանը կապած նստեին, ինչպես իր կուսակիցներից շատերը, կամ իրենց ընտրատարածքի հայաթներում ասֆալտ փռեին կամ ՛՛Գործ, արտադրություն,…՛՛ դնեին ???? ու էս մտավոր մակարդակի մարդը երկրում գեղագիտություն է տնօրինում…

  3. Ani says:

    Ապշեցի այս տեսակ մարդու մտածելակերպից: Բա ազգային ժողովում պիտի խոսեն,հո ասֆալտ չեն փռելու?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031