Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարսանիք լեռներում մեզ պարգևեցին մեր հերոսները. Զարուհի Փոստանջյան

Մայիս 08,2017 16:57

Ազատագրելով հայոց Շուշին նրանք հայ ժողովրդին փոխանցեցին Արցախի և Ուտիքի բանալիները:

Մեր հայոց բնօրրանի` Մեծ Հայքի Արցախի և Ուտիքի նահանգները միասին կազմում են շուրջ 23 հազար քառակուսի կիլոմետր: Մեր ռազմական գործիչները ձեռք բերելով Արցախի և Ուտիքի բանալին` 1994-ին պատրաստ էին վերջնական ազատագրել մեր հայրենիքի Արցախ և Ուտիք նահանգները, սակայն դավաճանության պատճառով այն կասեցվեց: Դավաճանության հետևանքով Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ենթարկվեց հալածանքների` նրանց կամ սպանեցին, կամ մեկուսացրեցին, կամ վտարեցին հայրենիքից: Այսօր էլ Արցախի և Ուտիքի բանալին մեր ձեռքում է, սակայն այն չենք կարող օգտագործել, քանի որ այսօր էլ դավաճաններն են թելադրում քաղաքականությունը: Նոր հարսանիքներ կազմակերպողները և նոր դռներ բացողները դավաճանների կողմից դարձյալ հետապնդվում են` նրանք գտնվում են կամ բանտախցերում կամ օտար երկրներում:

Շնորհակալություն և փառք մեր սիրելի հերոսներին:

Սիրելի Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ Ժիրայր Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին, Արայիկ Խանդոյանին, Պավլիկ Մանուկյանին, Վոլոդյա Ավետիսյանին, մեր կենդանի ու նահատակված բոլոր հերոսներին և զինվորներին ու ողջ հայ ժողովրդին շնորհավորում եմ հաղթանակի համար:

Դավաճանության հետևանքով բանտախցերում գտնվող մեր հերոսներին ջերմ ուղերձով հայտնում ենք, որ սպասում ենք ազատագրման` մեծ ազատագրման և մեծ հարսանիքի հայոց ԱՐԱՐԱՏՈՒՄ:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ձեր նմանների հետ ես Արարատը որպէս զբօսաշրջիկ այցելելու անգամ չեմ երթար

    այդ հեռաւո՜ր երազներով,
    պատանիի վայել գերզգացական յուզականութեամբ,
    պարզապէս փախուստ էք տալիս տարական իրականութիւնից
    – մինչեւ իսկ բանտին մէջ պահուըտելով անկէ –

    իսկական հերոսները անոնք են որոնք, կռիւի դաշտէն ետք, վերադառնում են նորմալ աշխարհ, եւ ջանք են թափում նորմալ կեանք հաստատելու

    աններելին սակայն այն եղաւ որ ընտանիքի հայր մաքուր հայորդիներ զոհ գնացին ձեր յիմարութեան

    Շուշիի Ազատագրման Օրը մի պղծէք այսպիսի անհեթեթ ճառախօսութեամբ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031