«Ով հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, նա հայ չէ», թևավոր խոսք դարձած այս միտքը բնորոշում է Հայաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը։ Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ նման լոզունքը տեղ չունի քաղաքակիրթ հասարակությունում. «Ես բերեմ հայ մեծ վիպասան Րաֆֆու խոսքերը, որ եթե մենք այդպես ենք մտածում, ուրեմն մենք ոչ թե ազգ ենք, այլ կրոնական աղանդ»։
Հայաստանում կրոնական անհանդուժողականություն դրսևորվում է հատկապես բանակում։ Միայն Եհովայի վկաներն են դեմ զենք բռնելուն, նրանց համար գործում է այլընտրանքային ծառայությունը։ Այլ կրոններ դավանողները հավասարը հավասարի նման առաքելականների կողքին պաշտպանում են պետական սահմանը։ Բայց սա էլ խտրականությունը բանակում արմատախիլ չի անում. «Մարդիկ, ովքեր կրոնական չեն, նրանց ամեն անգամ դիրքեր գնալուց ստիպում են աղոթել, խաչակնքվել, էլ չեմ ասում, երբ նորակոչիկներին խմբերով տանում են կնքելու»,- ասում է իրավապաշտպանը։
Հայաստանում նույնականացման քարտերի ներդրումը 2014-ին հարուցեց այլադավանների վրդովմունքը։ Նրանք հրաժարվեցին նույնականացման քարտից՝ առկա չիպերի, պարտադիր մատնահետք հանձնելու պատճառով։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ