Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել երեկ՝ մայիսի 7-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Մկրտչյանի, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննես Թադևոսյանի, Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հակոբ Հակոբյանի, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վահե Ասատրյանի, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Աղայանի, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Թադևոսյանի, Երևան քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Արտակ Սարգսյանի, 32-ամյա Զորայր Գալստյանի, 39-ամյա Հակոբ Ջհանյանի և 33-ամյա Արմեն Մուրադյանի միջև։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խուլիգանական դրդումներով խմբակային ծեծը հրահրողները եղել են ՀՀ ՊՆ աշխատակիցներ, ովքեր նախ բռնություն են կիրառել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների նկատմամբ, այնուհետև դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում