Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Առուշանյան. Ունեինք մի հզոր զենք, որ չուներ մեզնից զորեղ թշնամին՝ հավատ

Մայիս 08,2017 12:18

Մեր հարցերին պատասխանում է Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ:

– Պարոն Առուշանյան, Շուշիի ազատագրումից և Լաչինի (Բերձորի) միջանցքի բացումից 25 տարի է անցել։ Դա, կարծում եմ, քիչ ժամանակ չէ հետադարձ հայացք ուղղելու մեր անցած ճանապարհին, արժևորելու ձեռքբերածը և միաժամանակ դասեր քաղելու վերջին քառորդդարյա մեր պատմությունից։ Արդյոք ամեն ինչ հարթ ու սահո՞ւն էր այն ծանր տարիներին, դեռևս նոր-նոր ձևավորված հայկական բանակի զինվորն արդյոք իր թիկունքում զգո՞ւմ էր քաղաքական գործիչներիդ ու դիվանագետներիդ հաստատակամությունն ու անկոտրում կամքը։

– Իսկապես շատ ծանր տարիներ էին՝ պատերազմ, մարդկային և նյութական հսկայական կորուստներ, կիսավեր կամ լրիվ ավերված տնտեսություն, դրանցից բխող աներևակայելի ծանր հետևանքներով։ Բայց ունեինք մի հզոր զենք, որ չուներ մեզնից զորեղ թշնամին՝ հավատ, ոգի և հաստատակամություն, որի շնորհիվ թշնամուն պարտության մատնեցինք ոչ միայն ռազմի դաշտում…

– Այսինքն՝ նաև դիվանագիտական դաշտո՞ւմ։

– Այո։ Նաև դիվանագիտական դաշտում…

Ինչպես գիտեք, 1992-ի գարնանը ձևավորվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդ տարիներին Արցախը խորհրդարանական հանրապետություն էր, բայց արդեն ձևավորվել էր կառավարություն, և ես Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ էի ընտրվել, միաժամանակ Արցախի ԳԽ պատգամավոր էի։ Արդեն խոսակցություն կար, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջիկա հանդիպմանը ոչ հայանպաստ որոշում է կայացվելու, այդ իսկ պատճառով Գերագույն խորհրդի նախագահությունը լիովին դեմ էր պատվիրակություն ուղարկելու Հռոմ։

Այնուամենայնիվ, նույն թվականի հունիսի վերջերին որոշվեց պատվիրակություն ուղարկել՝ մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային աշխատանքներին։ Երեք հոգուց բաղկացած պատվիրակության ղեկավարը ես էի։ Մյուս երկու անդամներն էին՝ Ռոբերտ Քոչարյանը, որը Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի հետ վերահսկում էր պաշտպանության ոլորտը, այդ թվում՝ զինվորական ջոկատների ձևավորման ու տեղաբաշխման խնդիրները, և ԳԽ նախագահության անդամ Հրանտ Խաչատրյանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Բորիս ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ  հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք մայիսի 10-ի «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031