Մայիսի 3-7-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացել է Եվրոպայի ժողովրդավար ուսանողների (EDS) խորհրդի հանդիպումը` «Արկտիկան և Եվրամիությունը» խորագրով: Հանդիպմանը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Օհանյանը և Վարդուհի Սարգսյանը:
Ծրագրի շրջանակներում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի և արցախյան հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրախորհրդարանի 3 պատգամավորների իրավունքների խախտման վերաբերյալ ՀՀԿ ԵԿ անդամ և EDS համանախագահ Աննա Օհանյանի կողմից բանաձև է առաջարկվել, որը EDS կողմից ընդունվել է միաձայն: Բանաձևով կոչ է արվում դատապարտել մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումները, ապահովել ԵՄ պաշտոնատար անձանց անվտանգությունը, հորդորել Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնպահ մնալ Ալեքսանդր Լապշինին խոշտանգումների ենթարկելուց և բարելավել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը:
Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել նաև բարձրագույն կրթության հիմնախնդիրների, մտավոր առողջության բարելավման, ստարտափերի ինստիտուտի զարգացման, կրթության և հետազոտությունների թվայնացման, Եվրոպայում երեխաների իրավունքների պաշտպանության, եվրոպական քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում երիտասարդ ընտրազանգվածի ներգրավվածության բարձրացման, պոպուլիզմի դեմ պայքարի և Թուրքիայի ավտոկրատ համակարգի բացասական հետևանքների հաղթահարման վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն