Այսօր Եռաբլուրում ԵԿՄ նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը լրագրողներին զգուշացրեց, որ «էսօր տոն ա, վատ բան չգրեք»: Հետո հայտարարեց. «Ով վատ բան գրեց՝ նավս ա, նավսը պտի պիլասոսով հանես»:
Գագիկ Շամշյանը Մանվել Գրիգորյանին հարցրեց՝ «ով վատ բան գրեց՝ Հեղինե Բիշարյա՞նն է, թե՞ Հերմինե Նաղդալյանը»: Գեներալ Մանվելին սա շատ դուր եկավ, նայեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ու սկսեց ուրախությունից ծափ տալ:
Ավելի ուշ, երբ եկավ վարչապետը, նրան նույնպես մոտեցավ ու սկսեց պատմել, թե ինչ լավ բան է ասել Շամշյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ վարչապետին բողոքում էր լրագրողներից, թե ինքը հա տոնից է խոսում, լրագրողները էլի տանում են քաղաքական դաշտ ու հարցեր են տալիս քաղաքականությունից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ