Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են մի շարք զինվորների և քաղաքացիական անձանց, որոնք ռազմական գաղտնիքներ են հայտնել Հայաստանին, գրում է Washington Post-ը:
Կատարվածի մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի անվտանգության ծառայությունը, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները:
Հայտարարության մեջ չի նշվում ձերբակալված անձանց թիվ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ