Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա չե՞ք ամաչում». Կարեն Կարապետյանը՝ իրենից 80 հազար դրամ խնդրող կնոջը (Տեսանյութ)

Մայիս 08,2017 11:12

Այսօր Մայիսի 8-ն է՝ Շուշիի ազատագրման օրը եւ Եռաբլուր էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ: Վարչապետ Կարեն Կարապետյանը ծաղիկ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի շիրիմներին:

Ավելի ուշ վարչապետին Եռաբլուրում մոտեցավ մի կին՝ «պարոն Կարապետյան ջան, իմ հարցը թերի է մնացել» ասելով:

Նա՝ մի կողմից, մյուս կողմից՝ ՀՀԿ-ի տատիկը շրջապատեցին վարչապետին: Գեներալ Մանվելը փորձեց պաշտպանել՝ ասելով. «Չեղավ, չեղավ, էսօր շնորհավորելու օրա, մի հատ շնորհավորեք, լավ, լավ, հետո»:

Կարեն Կարապետյանը, ճանաչելով բողոքող կնոջը՝ ասաց. «Ձեր հարցը լուծել են, բա չե՞ք ամաչում, լավ, Արսե՛ն մի հատ էլ լուծի, ամեն անգամ դուք էդ հարցով…»:

Վարչապետի օգնականը՝ Արսենը, մոտեցավ կնոջը եւ սաստեց՝ ես ձեզ միշտ տվել եմ:

Պարզվեց՝ կնոջը տվել էին 120 հազար դրամ, բայց իրեն անհրաժեշտ էր եւս 80 հազար դրամ:

ՀՀԿ-ի տատիկի խնդրանքը վարչապետից այլ էր. «Կառավարության շենքի մոտը մարդիկ կան, քանի որ ես բոլոր հարցերից տեղյակ եմ, ասեմ՝ մարդիկ կան, որ 130 հազար դոլար տվել, տները 3 տեղ առել են եւ եկել են նորից, կեղծ հայրենասիրություն են անում՝ վար-չա-պետ: Ես խնդրում եմ հատուկ մի կամիսիա կազմակերպել, այն մարդիկ, ովքեր գալիս են կառավարության շենքի մոտ երկիրը սթրեսի տակ են պահում, պատվի հետ են խաղում, ստուգեք՝ արդյոք դա ճի՞շտ է, թե՞ եկել են մարդկանց պատվի հետ խաղալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031