Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայած ով ինչքան ա խելքը հասնում, մեկը կարող ա էթա խնդրի, մեկը երգի…». Գեներալ Մանվելը՝ ՍԱՍ-ի Արտակի մասին

Մայիս 08,2017 10:46

Այսօր Շուշիի ազատագրման օրն է եւ Եռաբլուր էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետը, ՊՆ նորանշանակ փոխնախարարներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ-ական Սուրիկ Խաչատրյանը եւ այլք:

Լրագրողները 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտա իր գործընկերոջ՝ ՍԱՍ-ի Արտակի՝ Արտակ Սարգսյանի նախընտրական ժողովի ձայնագրության հետ կապված,  երբ մարդկանց սպառնալով, ծաղրելով ստիպում էին ձայն բերել: Գեներալ Մանվելը պատասխանեց. «Դե պարզ չի՞, որ քո դուրն էլ չի գալիս, ոչ մեկի դուրն էլ չի գալիս նմանատիպ բաները, բայց դե, նայած ով ինչքան ա խելքը հասնում, ինչ ձեւով կարելի ա մարդկանց…մեկը կարող ա էթա խնդրի, մեկը երգի, մեկը…ամենքը մի բան: Դրանք էլ էդ մեթոդն են ընտրել: Համենայնդեպս, լավ չի, պարզ չի՞, որ լավ չի»:

Հարցին՝ դա տարածվա՞ծ պրակտիկա է ՀՀԿ-ի ներսում՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Չէ, հա, չէ՛: Ես վստահորեն կարամ ասեմ՝ ճարեք մի հոգի Էջմիածնի տարածքում, ասենք մեր գեներալ Սարոյանի թեկնածությունն է այնտեղ, որ մեկին ստիպել ենք կամ բան ենք արել կամ որեւէ բան: Наоборот, սաղ տեղ էլ գիտեին, որ Հանրապետականը էնքան ուժեղ էր, որ իրանք իրար էին նեղացնում, հլա ուրիշին չէին նեղացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031