Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ տալու, առնելու բան չկա». Գեներալ Մանվելը՝ հող հանձնելու եւ մեր լավ կենցաղային պայմանների մասին

Մայիս 08,2017 10:33

Այսօր Շուշիի ազատագրման օրն է եւ Եռաբլուր էին այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԿՄ-ականներ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, պատգամավորներ, ազատամարտիկներ:

Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԿՄ-ն մեծ ձեռքբերումներ ունի, դաստիարակում են սերունդ, որը նվիրված է իր հայրենիքին. «Այսօր բանակում ավելի բարձր մակարդակով ծառայություն են տանում մեր զինվորները, արդեն մեր երիտասարդությունը գիտակցում է, որ էս երկիրն իրենցն է, անկախությունը, պետականությունը պետք է ճիշտ ժամանակին դրվի: Արդեն սերնդափոխություն է սկսել երկրում, ժամանակի հետ կամաց-կամաց նոր երիտասարդներ են գալիս՝ պատասխանատվություն կրելու երկրի, պետության առաջ: Ամեն ինչում էլ ընդառաջ կա: Ասենք, ինչ ստեղից 25 տարի առաջ ու հիմա՝ 25 մլն կիլոմետր տարբերություն կա: Ճիշտ է, անելիքները շատանում ա, որովհետեւ բոլոր աշխարհն ա զարգանում, բայց դե որ վերցնում ենք՝ շատ առաջընթաց կա»:

Ըստ Մանվել Գրիգորյանի, առաջընթացը նրանում է, որ մեր երկիրը, լինելով շրջափակման մեջ, ոչ մի երկրի չի զիջում իր խոսքերով՝ «լավ, կենցաղային կամ բարելավման ձեւերով». «Հպարտանալու ա, ով որտեղ ինչ ուզում է ասի՝ Հայաստանը մնում ա Հայաստան՝ ամեն տեսակետով»:

Մեր հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ով էլ գա իշխանության, խաղաղության փաստաթուղթը պարտադրվելու է նրանց, վազելով են գնալու ստորագրեն հողեր հանձնելու փաստաթուղթը՝ նա պատասխանեց. «Դե էդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետն ա, կարծիքն ա, բայց վազելով ոչ մեկը տենց բան չի անի: Տենց բան անող էլ չի կարա ըլնի՝ տանենք տանք եւ այլն: Ուզում են, բայց փոխարենն ի՞նչ են տալիս: Մի անգամ լսե՞լ ես ասեն՝ էս տալիս ենք, էս տվեք: Հո մենակ ուզելով չի, չկա տենց բան: Երկրորդն էլ՝ ինքնորոշումը, անկախությունը ժողովուրդը ձեռք է բերել իր արյան, միասնության, ամեն ինչի գնով: Համ էլ ի՞նչն են ուզում, ի՞նչ պիտի տանք իրանց հետ: Մենք եսիմ ինչեր չենք արել՝ մի պուճուր անվտանգության գոտիներ ենք ապահովել Արցախի ժողովրդի համար, վսյո՛: Էլ տալու, առնելու բան չկա: Եթե անկախություն ճանաչեն, նոր հնարավոր է ինչ-որ ճամփա գծելու խնդիրներ լինի, որովհետեւ մենակ Ղարաբաղի տարածքից Ադրբեջանում իրենց ձեռքին հողակտորներ կան»:

Մեր հարցին՝ ընդդիմությունը պարբերաբար ասում է՝ այս իշխանությունը հող հանձնող իշխանություն է, ինչպե՞ս եք վերաբերում դրան՝ գեներալ Մանվելը պատասխանեց. «Ընդդիմության գործի անունն ա սա, չաշխատող խոփը աշխատող խոփին բան պտի ասի: Մեկը որ չի աշխատում, էն մեկն ա աշխատում, թերություններ է լինում, ուրեմն պիտի քննադատեն, ասեն: Քննադատությունը վատ չի, բայց դե չափորոշիչների մեջ լինի, մանավանդ երկրի, պետության անվտանգության հարցն ա, թող էլի քննադատեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031