1992 թվականի մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ, որպես Հայ Ժողովրդի պայքարի ու հարատևման գրավական, սեփական ուժերով ցանկացած մարտահրավեր պատվով ընդունելու և հաղթահարելու դասական օրինակ:
Շուշվա անառիկ բերդի ազատագրումը Հայ Ժողովրդի և Հայոց Բանակի անկոտրում կամքի ցուցադրումն էր ամբողջ աշխարհին: Այս անօրինակ Հաղթանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ Հայդուկ կազմակերպությունը Հայ Ժողովրդին ու Հայոց Բանակին մաղթում է բարեկեցություն, հարատևում, հաղթանակներ բոլոր բնագավառներում՝ ի փառս մեր պայծառ ապագայի:
Այս Հաղթանակը կերտողները մեր ազգի լավագույն զավակներն են: Մեր Բանակն այսօր լավագույնն է տարածաշրջանում: Աստված թող պահապան լինի մեր զինվորներին և հրամանատարներին: Մենք հպարտ ենք մեր Բանակով:
Եվ Հաղթանակի Օրվա կապակցությամբ Հայդուկը շնորհակալագրեր է պարգևել Հայոց Բանակի Գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանին, Սամվել Բաբայանին, Արշալույս Փայտյանին:
Կարդացեք նաև
Նման գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ Կալիֆորնիա Նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետարանը:
Փառք Հայ Ժողովրդին, Հայոց Պետությանը, Հայոց Բանակին:
ԱՄՆ Հայդուկ կազմակերպության հաղորդագրություն