Լրահոս
Օրվա լրահոսը

Խատուտիկը` լեղուղիների կամ միզուղիների քարերի դուրսբերման միջոց

Մայիս 08,2017 14:30

Ժամանակակից ժողովրդական բժշկության մեջ խատուտիկը ընդունում են որպես ախորժակը բացող դառը դեղամիջոց, ինչպես փորկապության, այնպես էլ որպես լեղամուղ միջոց: Մեկ թեյի գդալ մանրացրած արմատը լցնում են 1 բաժակ եռման ջրի մեջ, թողնում 20 րոպե, քամում եւ ընդունում 1/4 բաժակ, 2-3 անգամ օրական՝ ուտելուց առաջ:
Արեւմտյան երկրների բժշկությունում խատուտիկի արմատը օգտագործում են թոքախտի, խպիպի, շաքարախտի եւ այլ հիվանդությունների բուժման համար:

Չինական բժշկության մեջ խատուտիկի արմատը օգտագործում են որպես քրտնամուղ, ջերմ իջեցնող միջոց, փոր թուլացնող, հանգստացնող, թեթեւ քնաբեր եւ թութքի բուժման համար:
Չորացրած եւ մանրացրած խատուտիկի արմատի փոշին նշանակում են որպես օրգանիզմից քրտինքի եւ մեզի դուրսբերման միջոց, իսկ չոր տերեւների եւ արմատների եփուկը օգտագործում են ստամոքսի ցավի, լեղուղիների կամ միզուղիների գոյացող քարերի դուրսբերման համար:

Խատուտիկի բույսը օգտագործվում է նաեւ էկզեմայի, չիբանի, մազապարկի եւ պիգմենտների հետքերի վերացման համար:

Խատուտիկի արմատի յուղաթուրմը այրվածքների լավ միջոց է:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

06.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031