Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 21-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից ընդհատումներով կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վրա: 20 րոպեի ընթացքում 7անգամ Բաղանիսը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել է:
Բաղանիսից հայտնեցին,որ միջպետական ավտոճանապարհով երթեւեկողները գնդակոծության պատճառով գերադասում են ճանապարհի այդ հատվածն անցնել Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ուղիով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ