Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես նվազեցնել քաշը

Մայիս 07,2017 21:25

Մայիսի 6-ին տեղի ունեցավ արդեն մեկ տարի գործող  քաշի նվազեցման կենտրոնի` առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումը: Ներկաների թվում էին երգչուհիներ Սոնա Ռուբենյանը, Լայանան, դերասանուհիներ Նաիրա Մովսիսյանը, Մերի Մակարյանը եւ այլք:

Տարածված կարծիք կա, որ նույնիսկ այսպիսի սննդակարգից հետո, թողնելով այն, նորից վերադառնում են նախկին քաշին, նման կարծիքին հակադրվելով` այդ փուլն անցած եւ այժմ սովորական սննդակարգով սնվող հաճախորդները բերեցին իրենց օրինակները. Արեգնազ Մանուկյանը մոտ չորս ամիս է` դադարի փուլում է. «Ուտում եմ այն ինչ ուզում եմ, բնականաբար տրամաբանության սահմաններում, ինքս ինձ համար զսպումների որոշակի մեխանիզմ եմ մշակել, եւ քաշս գնալով նվազում է, այլ ոչ հակառակը»:

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ազատվել է 10 կգ ավելորդ քաշից. «Ինձ համար կարեւորը ոչ միայն վիզուալ առումով նիհարելն էր, այլեւ առողջ սնվելով` թեթեւ ապրելը եւ վստահ լինելը, որ առողջական խնդիրներից զերծ կմնամ: 10 կգ ավելորդ քաշից ազատվելուց հետո ես փորձեցի նույնքան քաշ բարձրացրած քայլեր եւ հասկացա, որ այդքանը կրել եմ իմ հետ»:

Գայանե Շախատունին առողջ սննդի հետ մեկտեղ առաջարկում է նաեւ մարզվել, ասելով, որ միայն իրենց տրամադրած սննդակարգով էլ արդյունքը միանշանակ կլինի, պարզապես մարզվելով լինում ենք շատ ավելի առողջ, այլ ոչ կիսաառողջ:

 Մերի ԻՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031