ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր ծանոթացել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրինորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող և խնամվող նորածինների, այդ թվում` մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից տղայի առողջական վիճակին։ Նախարարը հետաքրքրվել է նրանց բուժման ընթացքով և արդյունքներով։
ԵՊԲՀ-ի պրոռեկտոր Արմեն Մինասյանի և ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ նաև քննարկվել են մարզերից ծանր վիճակում Երևանինորածնային վերակենդանացման բաժանմունքներ տեղափոխվող նորածինների բուժմանն առնչվող հարցեր։ Լևոն Ալթունյանն առաջարկել է առաջիկա շաբաթների ընթացքում համատեղ ամփոփել մարզերից ընդունվող երեխաների հիվանդությունների, դրանց խորացման պատճառները, վերլուծել, թե արդյո՞ք հնարավոր էր դրանք կանխարգելեր։
«Մեր խնդիրներ է պարզել, թե ի՞նչ պետք է անենք,որպեսզի այդ պաթոլոգիաներն ավելի վաղ հայտնաբերվեն` լրացուցիչ սարքավորումներ են անհրաժեշտ, մասնագետներ, թե՞ կրթական ծրագրերը կարող են իրավիճակը բարելավել»,-ասել է նախարարը։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ ծանոթացել է վերակենդանացման բաժանմունքներում բուժվող երեխաների առողջական վիճակին։
Կարդացեք նաև
Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը նախարարին ներկայացրել են տարբեր ծավալների եզակի վիրահատությունների ենթարկված հիվանդների բուժման ընթացքին։
Լևոն Ալթունյանը մասնագետներին հորդորել է հարևան երկրներում լայնորեն ներկայացնել կենտրոնում իրականացվող այն վիրահատությունները, որոնք չեն կատարվում 300-400կմ շառավղով` Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման նպատակով։
Նշենք, որ նախարարի շրջայցի ընթացքում ամենուր քննարկվել են մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից կյանքի համար պայքարող երեք նորածինների բուժմանն առնչվող մանրամասներ։ Նրանցից «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվոր տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող երկու աղջկա վիճակը` կայուն ծանր։ Աղջիկները շնչում են առանց արհեստական շնչառական սարքի, նրանց միացված է CPAP համակարգ։
Անդրադառնայով հնգյակից 2-ի անցանկալի վախճանի պատճառներին` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանընշել է. «Խնդիրը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է, ինչի հետևանքով բազմաթիվ բարդություններ են առաջանում, որոնք սպասելի են և, ցավոք, հաճախ հնարավոր չէ կանխարգելել կամ իրավիճակից փրկել»։
Մասնագետների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները փոքրիկների վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։
ՀՀ առողջապահության նախարարություն