Հարգելի գործընկերներ,
Զանգվածային լրատվության միջոցների (հեռուստաընկերություններ, տպագիր լրատվամիջոցներ, ինտերնետային կայքեր եւ այլն) կողմից Երեւանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացի լուսաբանումն ակնհայտորեն ունի կողմնակալ բնույթ, մասնավորապես` «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը բազմաթիվ լրատվամիջոցների կողմից կա՛մ առհասարակ չի ներկայացվում, կա՛մ մատուցվում է խիստ համառոտ եւ ընդհանրական:
Տվյալ հանգամանքը, իրավացիորեն, հարցադրում է առաջացնում, թե ինչո՞ւ են որոշ լրատվամիջոցներ խուսափում մեր հանրությանը ներկայացնելուց` սկզբունքային ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ու «Երկիր Ծիրանի»-ի քարոզարշավը, մամուլի հաղորդագրությունները եւ մայրաքաղաքի կառավարման ու խնդիրների վերաբերյալ հրապարակած մոտեցումները:
Եվ, չնայած հասկանալի է, թե որոշ մարդիկ ինչու են իրենց վերահսկողության ներքո գտնվող զլմ-ների միջոցով անհույս փորձ կատարում` հանրային ամենադրական ընկալումն ունեցող Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ` տեղեկատվության սահմանափակմամբ, իսկ մյուս երկու ուժերի ներկայացուցիչների վերաբերյալ` անսպառ ու գերհագեցած տեղեկատվության տարածմամբ նվազեցնել «Երկիր Ծիրանի»-ի հնարավորությունները, այդուհանդերձ` լրատվության հավասարաչափ եւ անաչառ տրամադրումը պետք է առաջնային դիտարկել, ինչը ժողովրդավարության հաստատման կարեւոր հիմնասյուներից է:
Կարդացեք նաև
Հարգանքներով`
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
07. 05. 2017թ.
Երեւան