Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադառնում է ընդամենը մեկ բրոնզե մեդալով, որը երեկ նվաճեց օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
Այսօր 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը եւ 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանն անհաջող մեկնարկեցին եւ հետագայում դուրս մնացին մեդալների համար պայքարից, իսկ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) երկուական հաղթանակ տանելուց հետո, պարտվեցին քառորդ եզրափակչում, իսկ ավելի ուշ նրանց առջեւ փակվեցին նաեւ սփոփիչ գոտեմարտերի դռները:
Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ