Լրահոս
Օրվա լրահոսը

2016թ. Կանադայի բարձրագույն գրական մրցանակ ստացած վեպը` հայերեն

Մայիս 07,2017 18:08

«Գիտանք» հրատարակչությունը հայերեն լույս է ընծայել Դոմինիկ Ֆորտիեի «Ծովից վտանգվածը» վեպը, որը 2016թ. ստացել է Կանադայի բարձրագույն գրական մրցանակը (Prix littéraires du Gouverneur général) : Վեպը թարգմանել է Կարինե Աղաբեկյանը:

Գործողությունը ծավալվում է Միջնադարում և մեր օրերին: Հեղինակը վարպետորեն միահյուսել է Սան Միշել վանքի, դրա գրադարանի և մի նկարչի սիրո պատմությունները: Գրադարանի լավ ժամանակներին Սան Միշել վանքը հայտնի էր որպես խոշոր Մատենադարան:

XV դարում հենց այդտեղ` վանքի գորշ պատերի միջև, ապաստարան է գտնում մի նկարիչ, որին հետապնդում են հուշերը իր սիրած կնոջ մասին: Հինգ հարյուր տարի անց հենց այդտեղ` երկնքի և ծովի միջև, նրան գտնում է մի վիպասանուհի: Նրանք հանդիպում են անձրևի տակ մոռացված նոթատետրի էջերին: Այս վեպը ձոն է գրքին և նրանց, ովքեր այն ստեղծում են ու պահպանում:

Ալեքսանդր ԱՂԱԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե Աղաբեկյան says:

    Հրաշք վեպ է: Թարգմանելիս մեծ հաճույք ստացա և շատ բան իմացա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031