Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, պաշտոնատար այլ անձանց և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: Մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարին մասնակցում է շուրջ 1000 մարզիկ: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետևողականությունը՝ ուղղված մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացմանը, Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը նկատել է, որ մայրաքաղաքում գործող ֆեդերացիաներին այն հնարավորություն է տալիս կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությանը:
Առանձնակի կարևորելով նմանատիպ մրցաշարերի անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող հստակ քաղաքականության արդյունքում մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանն ու սպորտաձևերի զարգացմանը և մասսայականացմանն ուղղված ծրագրերն իսկապես արդյունավետ են և ապահովում են ոլորտի զարգացումը:
«Քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացման ուղղությամբ: Վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք հետևողականորեն ուշադրություն դարձնել տարբեր սպորտաձևերի զարգացմանն ու մասսայականացմանը: Բոլոր մարզիկներին մաղթում եմ հաղթանակ և նորանոր ձեռքբերումներ մարզական կյանքում»,- ընդգծել է քաղաքապետը:
Հանդիսավոր արարողության շրջանակում ֆեդերացիայի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթերով:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն