Լրահոս
Օրվա լրահոսը

Վիետնամական պատվիրակությունը` ՀՀ ֆինանսների նախարարությունում

Մայիս 07,2017 15:10

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը:

Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպված այցը կրում էր ճանաչողական բնույթ, որի նպատակն էր ծանոթացնել վիետնամական գործընկերներին պարտքի կառավարման ոլորտում հաջողված փորձին:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին ՀՀ պետական պարտքի կառավարման կազմակերպչական կառուցվածքը, սկզբունքները, առկա սահմանափակումները, կառավարության պարտքի ռազմավարությունը, կառավարության պարտքը բնութագրող ցուցանիշները և դրանց կառուցվածքն ու դինամիկան, պատասխանեցին հյուրերի հարցերին:

Նախապես ձեռքբերված փոխադարձ համաձայնությամբ՝ առանձին ներկայացվեց Համաշխարհային բանկի կողմից նախկինում տրամադրված արտոնյալ վարկերի գծով վճարումների ժամանակացույցի վերանայման դրույթի կիրառման հետ կապված Հայաստանի փորձը:

շենք, որ համաձայն Համաշխարհային բանկի կանոնակարգերի և վարկային համաձայնագրերի, երբ երկիրն ըստ Համաշխարհային բանկի դասակարգման անցում է կատարում միջին եկամուտ ունեցող երկրների շարքին և սկսում է վարկեր ստանալ համեմատաբար ոչ արտոնյալ պայմաններով, ապա Համաշխարհային բանկը վերանայում է նախկինում տրամադրված վարկերի գծով վճարումների ժամանակացույցը՝ նպատակ ունենալով արագացնել վարկառու պետության կողմից վճարումները և ձևավորել լրացուցիչ ռեսուրսներ ցածր եկամուտ ունեցեղ երկրների վարկավորման համար:

Նշված դրույթը Հայաստանին տրամադրված վարկերի համար կիրառվել է սկսած 2014թ. հուլիսի 1-ից: Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև պարտքի կայունության վերլուծության, մակրոտնտեսական կանխատեսումների և պետական բյուջեի ծրագրավորման ու կատարման հետ կապված հյուրերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031