Լրահոս
Օրվա լրահոսը

Անօթեւան խավերին անհրաժեշտ է տրամադրել ժամանակավոր բնակելի կացարաններ. «Երկիր Ծիրանի»

Մայիս 07,2017 12:40

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես տեղեկացնում է.

Սիրելի ընկերներ և լրագրողներ,

Ձեզ եմ ներկայացնում մեր ծրագրային այն դրույթները, որոնք ընդգրկում են սոցիալական քաղաքականության և առողջապահության ոլորտները:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանցիների սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակն է սոցիալական ռիսկերի կառավարումը, նվազեցումը եւ կանխարգելումը:

Սոցիալական քաղաքականությունը պետք է ներառի հստակ սահմանված սոցիալական պաշտպանության համակարգ, որի հիման վրա բնակչության խոցելի խմբերին հնարավորություն կընձեռվի օգտվել հատուկ ծրագրերից:

Հանրային միջոցների հաշվին սոցիալապես անապահով, անօթեւան խավերին անհրաժեշտ է տրամադրել ժամանակավոր բնակելի կացարաններ: Ֆինանսական, բնակարանային եւ այլ միջոցներով պետք է աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող, Երեւանի ենթակայությամբ գործող 32 առողջապահական կազմակերպություն է առկա:
Առողջապահական համակարգը ենթադրում է շենք եւ շինություն, կադրեր, սարքավորումներ, ենթակառուցվածքներ, որոնք բոլորն էլ անմխիթար վիճակում են, ինչի հիմնավորումը ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառաբանությամբ պայմանավորելը ճիշտ չէ: Պատճառն այդ ֆինանսական միջոցների սխալ եւ ոչ նպատակային օգտագործումն է:

Առողջապահության ներկա համակարգը կարելի է բնութագրել մի քանի բառով` «Քաղաքականացված բիզնեսի մեջ թաղված դեղագործական բիզնեսի կցորդ»: Նման համակարգը ոչ թե կանխում եւ բուժում է հիվանդությունները, այլ ընդհակառակն` ավելացնում է հիվանդների քանակը, քանի որ բիզնեսի ծաղկման համար հումք է պետք: Առողջապահական համակարգի խնդիրը հիմնականում պետք է ուղղված լինի առողջության պահպանմանը եւ հիվանդությունների կանխարգելմանը:

Երեւանի առողջապահական խնդիրները ներառում են.

• առողջապահության ծառայության որակի բարձրացում,
• առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովում,
• առողջապահական հիմնարկների հիմնանորոգում, գույքի եւ բժշկական պարագաների արդիականացում,
• Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական բոլոր հիմնարկների համակարգչայնացում եւ ինտերնետ խորհրդատվության ցանցի ստեղծում,
• օգտագործվելիք դեղորայքի ցանկի հստակեցում` շեշտը դնելով հայրենական արտադրության դեղորայքի վրա,
• ստեղծել կայք, որտեղ ցանկացած բժիշկ կարող է հանդես գալ առաջարկություններով եւ դիտողություններով,
• բժշկական պարզեցված ուղեցույցների ստեղծում, որը ներկայումս նախարարության կողմից վերածվել է փողերի լվացման բիզնեսի եւ արվում է ապահովագրական համակարգի իբրեւ թե ամրապնդման համար` ուղեցույցների կազմման տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031