Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ