Մայիսի 6-ին, ժամը 22:08-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Աղավնատուն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2101» մակնիշի 35 GC 379 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, սահել դաշտամիջյան հատվածով և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ Հ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ԱԻՆ