Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի ինչպես բնական, այնպես էլ արհեստական խոտածածկով խաղադաշտերը ծայրահեղ անմխիթար վիճակում են

Մայիս 06,2017 23:39

Մայիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի արտահերթ նիստը: ՀՖՖ Գործկոմի նիստի ընթացքում ՀՖՖ Գործկոմի անդամների քննությանը ներկայացվեց Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների առկա վիճակին, շահագործման նորմերին, տարվող խնամքի պատշաճությանը ծանոթանալու նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը:

Հանձնաժողովի՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա կատարած ստուգայցի ընթացքում պարզվել էր, որ ակադեմիայի ինչպես բնական, այնպես էլ արհեստական խոտածածկով խաղադաշտերը ծայրահեղ անմխիթար վիճակում են: ՀՖՖ Գործկոմի անդամներին ներկայացվեց նաև «Շիրակ» ՖԱ պատասխան գրությունը, որում նշված է, որ ակումբը Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը և պիտանելիությունը գնահատում է «բավարար»:

Քննարկելով վերոնշյալ գրությունները՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց.

1. Անհամաձայնութուն հայտնել «Շիրակ» ՖԱ կողմից Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակի և պիտանելիության «բավարար» գնահատականի հետ, քանի որ փաստացի ապացույցները վկայում են հակառակի մասին:

2. «Շիրակ» ՖԱ-ին տալ ժամանակ մինչև 2017 թ. հունիսի 20-ը՝ հանձնաժողովի կողմից մատնանշված թերությունները վերացնելու, բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը և պիտանելիությունը բարելավելու համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031