Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սահմանապահ զինվորները մեղադրվում են վառելիքի գողության մեջ

Մայիս 06,2017 23:23

Վարդան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, 2014թ. հուլիսի 11-ից մինչեւ 2016թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված գումարտակի հրամանատարական դիտակետի անձնակազմին հատկացված դիզելային վառելիքի մետաղյա տարայից ռետինե խողովակի միջոցով քաշելու եւ 20 լիտր տարողությամբ 2 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելու եղանակով պարբերաբար գողացել է դիզելային վառելիք:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող Գեւորգ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվար ամսին, քննությամբ չպարզված օրը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, զորամասի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի աջ բաքից ռետինե խողովակի միջոցով քաշելու եղանակով գողացել է 20 լիտր բենզին, վաճառելու համար տվել է պայմանագրային զինծառայող Մհեր Շահնազարյանին եւ մի քանի օր հետո դրա դիմաց նրանից ստացել է 6 հազար դրամ:

Մ. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի բաքից Գ. Արշակյանի կողմից հափշտակված բենզինը իր կողմից շահագործվող ավտոմեքենայով տեղափոխել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ, որտեղ այն իրացրել է: Վ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 9 դրվագով, 177 հոդվածի 2-ր մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ 2 դրվագով:

Գ. Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝9 դրվագով եւ 177 հոդվածի 2-ր մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ 2 դրվագով: Մ. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասով: 3 ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031