Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:
«Մենք գնահատում են ԵԱՀԿ-ում նախագահող երկրների` Գերմանիայի, իսկ այժմ արդեն Ավստրիայի շարունակական ջանքերը Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակի մանդատը երկարաձգելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշման մեջ տեղ գտած ձևակերպումների շուրջ ծագած խնդիրը հարթելու ուղղությամբ:
Մենք աջակցություն ենք ցուցաբերել այդ հարցում:
Մանդատի երկարաձգման հարցում համաձայնության հասնելը մեծագույն կարևորություն ունի:
Կարդացեք նաև
Ադրբեջանի բարձրացրած մտահոգությունը, թե Երևանի գրասենյակը չպետք է ներգրավված լինի հակամարտության հետ առնչվող գործունեության մեջ, իր արտացոլումն է գտել ավստրիական նախագահության առաջարկած ձևակերպումներում, և հյուրընկալ երկիրը ընդունել է այդ լուծումը: Այն, որ դա ևս արդյունք չի տվել հիասթափեցնող է:
Ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձևակերպումների խնդիրը չպետք է Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա:
Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսևորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»:
Արթուր ՊԱՊՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում