Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակումբ:
Արարողության ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, որը, ինչպես նշեց ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, անձնական ծանրակշիռ աջակցություն է ցույց տվել ակումբի ստեղծմանը եւ անհրաժեշտ գույքով կահավորմանը: Տարոն Մարգարյանը շնորհավորելով պոլիտեխնիկցիներին՝ մաղթեց, որպեսզի նորաստեղծ ակումբը լիարժեք ու արդյունավետ ծառայի թե՛ ուսանողներին, թե՛ դասախոսական կազմին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև