Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուրջիեւ» համույթի համերգները` եվրոպական քաղաքներում

Մայիս 06,2017 20:14

«Գյուրջիեւ» համույթը մեծ հաջողություններով նոր է վերադարձել Հայաստան իր կարևոր համերգային շրջագայություններից` ելույթ  ունենալով եվրոպական երեք երկրներում` Ավստրիա, Հունաստան և Դանիա: Համույթը ելույթ է ունեցել ավստրիական Կրեմս քաղաքի Իմագո Դեյ փառատոնում, Զալզբուրգ քաղաքի Օդեյոն սրահում, Հունաստանի ամենահայտնի «Պառնաս» համերգասրահում, և Սմիրնիի քաղաքապետարանի սրահում:

Դանիայում համերգը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Տրինիդատիս եկեղեցում` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, Դանիայում ՀՀ դեսպանատան ու «Global Music» հայտնի համերգային կազմակերպության համագործակցության շնորհիվ: Համերգը նվիրվել է Հայոց ցեղասպանության զոհերի ու ցեղասպանության ականատես դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի հիշատակին: Յակոբսոնը այդ եկեղեցում խոստում էր տվել նվիրվել հայ ժողովրդին և, այդ նպատակով էլ Լիբանանում հիմնել է «Թռչնոց բույն» մանկատունը`փրկելով հարյուրավոր հայ որբ երեխաների:

«Գյուրջիև» համույթի համերգները շատ մեծ արձագանք են գտել երկրների առաջատար  լրատվամիջոցների կողմից:

Հատկանշական է, որ Հունաստանի պետական ռադիոն 2 ժամ շարունակ ուղիղ եթերով հեռարձակել է համույթի կենդանի կատարումները: Համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը հարցազրույցի ընթացքում խոսել է Կոմիտասի և Գուրջիևի մասին:

Դանիայի ամենահայտնի DR ռադիոն երկար անդրադարձ է ունեցել Գուրջիև համույթի համերգին, հայկական երաժշտությանը, Հայոց Ցեղասպանությանը և Մարիա Յակոբսոնին:

Իսկ Վիեննայի ORF ռադիոկայանը Լևոն Էսկենյանի մասնակցությամբ Կոմիտասին և Գուրջիևին  նվիրված 2 հաղորդում է պատրաստել, որոնք կհեռարձակվեն մայիս ամսին:

Համերգներին ներկա են եղել տասնյակ քաղաքական գործիչներ,դեսպաններ: Համերգներն անցկացվել են լեփ-լեցուն դահլիճներում և մեծ ոգևորությամբ են ընդունվել ներկաների կողմից: Վերջին 5 տարիների ընթացքում «Գյուրջիեւ» համույթը հանդես է եկել 19 երկրներում, այս համերգային շրջագայությունների շնորհիվ համույթը եվրոպացի  երաժշտասերներին ևս մեկ անգամ մոտեցրեց հայկական երաժշտությանն ու բարձրաձայնեց Հայոց Ցեղասպանության մասին:

Գուրջիև համույթի համերգային շրջագայությունները իրականացվել  են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Գուրջիև» համույթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031