Մայիսի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ տեղակալ Արսեն Առուստամյանը: Օրակարգում` պատգամավորներ Աշոտ Ղուլյանի, Հովիկ Ջիվանյանի, Գագիկ Պետրոսյանի և Դավիթ Մելքումյանի նախաձեռնած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն էր:
Համահեղինակներից Հովիկ Ջիվանյանը, ներկայացնելով օրինագիծը, նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է 2017թ.-ի փետրվարի 20-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության 167-րդ հոդվածի դրույթներով և բխում է նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներից:
Օրինագծով Ազգային ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվել է նոր Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված գործառույթներին ու լիազորություններին:
Հանձնաժողովի նիստին պատգամավորները առաջադրել են հարցեր և մտքեր փոխանակել նախագծի դրույթների շուրջ:
Կարդացեք նաև
Ամփոփելով քննարկումները՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագծին և երաշխավորել առաջին ընթերցմամբ ներկայացնել ԱԺ հերթական լիագումար նիստին:
ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ