«Տաշիր Գրուպի» սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, որ 2009 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն էր, հրաժարվել է ՀԸՖ-ն ղեկավարել:
Ըմբշամարտի ֆեդերացիայում չեն հերքում այս լուրը: Aravot.am-ի հարցին, թե գործադիր կոմիտեն այսօրվա կազմով շարունակելո՞ւ է աշխատել, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանը պատասխանեց, որ մոտ ժամանակներս կկողմնորոշվեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ